Արգենտինան եւ Թուրքիան ստորագրել են մի շարք համաձայնագրեր, որոնք ուղղված է երկու պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գուլը հայտարարել է, որ երկու պետություններն ունեն միեւնույն քաղաքական կամքը՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Նշենք, որ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները չորեշաբթի օրվանից  պաշտոնական այցով գտնվում է Անկարայում: 19 տարվա ընդմիջումից հետո սա Արգենտինայի նախագահի առաջին այցելությունն է Թուրքիա:

Աբդուլահ Գյուլը ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Կիրշների այցելությունը նոր էջ է բացել երկրների երկկողմ հարաբերությունների մեջ: