iPhone–ի եւ iPad–ի օպերացիոն համակարգերի նոր տարբերակը՝ iOS 12–ը նոր հնարավորություն կտա ինտեգրված NFC չիպերին, որոնք այժմ չափազանց սահմանափակված են։ Այս մասին գրել է The Information պարբերականը։

iPhone 6–ից սկսած ներկառուցված NFC չիպերը կարելի էր օգտագործել միայն առանց կոնտակտային վճարումների համար Apple Pay գործառույթի օգնությամբ։ iOS 11–ում ավելացել է Core NFC ֆրեմվորկը, որը թույլ է տալիս հավելվածում ավելացնել տեղեկությունը կարդալու գործառույթ NFC Data Exchange Format ֆորմատով։

Դա կարող է պետք գալ, օրինակ, խանութում ապրանքի մասին կամ թանգարանում ցուցանմուշի մասին տեղեկության ստանալու համար, բայց Android սմարթֆոնների NFC հնարավորությունների համեմատ, միեւնույն է, շատ քիչ է։ Գործառույթի աշխատանքի համար հավելվածը պետք է սմարթֆոնի էկրանին բացված լինի։

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ նոր ներկառուցված այֆոնները կարող են հանդես գալ որպես NFC ինտերֆեյսով կողպեքների էլեկտրոնային բանալի։

էլեկտրոնային բանալիների գործառույթի հետ մեկտեղ Apple–ը մտադիր է iPhone–ը որպես տրանսպորտային NFC քարտ օգտագործելու հնարավորություն ավելացնել։

Այն մասին, արդյոք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, կպարզվի մեկ շաբաթ անց՝ հունիսի 4-ին կմեկնարկի Apple տարեկան համաժողովը մշակողների համար՝ WWDC–ը, որտեղ ամեն տարի պատմում են iOS –ում եւ մյուս օպերացիոն համակարգերում նորամուծությունների մասին, փոխանցում է Vesti–ն։