Լեհաստանի վարչապետ Մաթեուս Մորավեցկին «Հյուսիսային հոսք-2»-ն անվանել է Ռուսաստանի «նոր հիբրիդային զենք»: Նա նշել է, որ Մոսկվան ցանկանում է այն օգտագործել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը «վնասելու» համար, հաղորդում է AP-ն:

Վարշավայում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստում ելույթ ունենալիս՝ Մորավեցկին «Հյուսիսային հոսք-2»-ն անվանել է «եվրոպական անվտանգության համար թունավոր հաբ»:

 «Հյուսիսային հոսք-2»-ը  Բալթիկ ծովով Ռուսաստանից Գերմանիա տանող գազատարի նախագիծ է, որի երկարությունը կազմում է ավելի քան 1200 կմ: