Amazon-ի եւ Blue Origin-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ մինչեւ 2020 թվականը նախատեսում է ուղեծիր ուղարկել New Glenn նավերը: Բացի այդ, Բեզոսը NASA-ի հետ համատեղ մտադիր է նոր հրթիռ ստեղծել Լուսնի գաղութացման համար, սակայն անհաջող բանակցությունների դեպքում այդ գումարն ամբողջությամբ ծախսելու է այս ծրագրի վրա` ավելի քան 133 մլրդ դոլար:

Ապագայում Բեզոսը միլիոնավոր մարդկանց է տեսնում, որոնք աշխատում են տիեզերքում եւ Լուսնի վրա են տեղափոխում ծանր արդյունաբերությունը: Նրա խոսքով՝ դա էլեկտրաէներգիայի սպառումը եւ մոլորակի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միակ հնարավորությունն է: Ընդ որում տիեզերքում գործարանները արեւային էներգիայով են աշխատելու:

«Մենք ստիպված կլինենք հեռանալ: Մենք կհեռանանք այս մոլորակից եւ այն ավելի լավը կդարձնենք: Մենք ուղղակի կլքենք այն, իսկ նրանք, ովքեր կցանական մնալ, կմնան: Երկիրը ծանր արդյունաբերության համար լավագույն վայրը չէ: Միգուցե հիմա, մեզ համար այն հարմար է, սակայն ոչ այնքան հեռավոր ապագայում՝ ես խոսում եմ տասնամյակների կամ դարի մասին, տիեզերքում ավելի հեշտ կլինի անել այն, ինչ մենք սովոր ենք եղել անել Երկրի վրա. չէ որ մենք ահռելի էներգիա կունենանք», — պատմել է նա: