Գիտնականները RG7204 անվանումով դեղամիջոց են ստեղծել, որը զգալիորեն մեծացնում է մաշկի քաղցկեղով տառապողների առողջանալու շանսերը: Հետազոտությունները ցույց են տվել, որ ուռուցքների չափերը նվազել են հիվանդների 80 տոկոսի մոտ:

Բժշկության մեջ տվյալ ճեղքումն արվել է, երբ հետազոտողները լիովին գաղտանզերծել են մարդու ԴՆԹ-ն: Դա թույլ է տվել բացահայտել գենետիկ դեֆեկտները՝ մելանոմայի դեպքերի կեսում:

Դեֆեկտը սադրում է քաղկեղի բջիջների աճն ու տարածումը: 700 հիվանդների վրա դեղամիջոցի թեսթավորման արդյունքները դեռ չեն հրապարակվել, բայց նշվում է, որ հիվանդները կյանքի հավելյալ ամիսներ են ստացել: