Reddit-ի օգտատերերը ուշադրություն են դարձրել Google Translate-ում «I am a flat earther» (ես հարթ Երկրի տեսության կողմնակիցն եմ) արտահայտության վիրավորական թարգմանության վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այսպես՝ անգլերենից ֆրանսերեն այս բառերը թարգմանելիս փոխանցվում է «Je suis un fou» (ես խելագար եմ) արդյունքը: Ըստ որում՝ այլ լեզուներ օգտագործելիս արդյունքը բառի օրիգինալ նշանակությանը մոտ է:
Համացանցում մեկնաբանները կարծում են, որ նման խափանումը կարող է կապված լինել թարգմանության բարելավման ֆունկցիայի հետ, որի շնորհվ ցանկացած օգտատեր կարող է առաջարկել այս կամ այն բառի նշանակության իր տարբերակը:
«Հարթ Երկրի միության» կողմնակիցները կարծում են, որ մոլորակը հարթ սկավառակի ձեւ ունի, որի տրամագածը 40 հազար կմ է, կենտրոնը Հյուսիսային բեւեռում է:






























