Կիբերհանցագործությունների հետաքննության եւ կանխման ոլորտում գործող Group-IB ընկերությունը հաղորդել է Cobalt խմբավորման հաqերների զանգվածային հարձակումների մասին, որոնց նպատակն են Ռուսաստանի ու ԱՊՀ բանկերը, ինչպես նաեւ՝ արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունները։ Group-IB-ի հաղորդմամբ՝ հարձակումները իրականացվել են մայիսի 23-28-ը ֆիշինգային նամակների միջոցով, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Group-IB-ում չեն պարզաբանել, թե կոնկրետ որ բանկերի մասին է խոսքը: Միեւնույն ժամանակ, նշել են, որ Cobalt-ի կողմից պարբերաբար օգտագործվող փոստային ցուցակում ընդգրկված է աշխարհի առնվազն 86 կազմակերպություն:
«Այս ցանկում ներառված են բանկերի, ապահովագրական ընկերությունների, լրատվամիջոցների, լիզինգային ընկերությունների, շինարարական ընկերությունների, ինտերնետ-պրովայդերների, իրավաբանական գրասենյակների, ինտեգրատորներ ԱՊՀ-ից, ԱՄՆ-ից, Եվրոպայից եւ Ասիայից, փաստացիորն` գրեթե ամբողջ աշխարհից»,- նշել են ընկերությունում: Այս ցուցակներից հաքերները «բաժանորդագրություններ» են ձեւավորում, բազայի մոտ կեսը Ռուսաստանին է բաժին ընկնում: Ընդ որում, հարձակման ենթակա կազմակերպությունների ցանկը կարող է ավելի լայն լինել, եւ, ամենայն հավանականությամբ, դա այդպես է:
Group-IB-ին հայտնել է Cobalt-ի հաքերների՝ Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի առաջատար բանկերի վրա հարձակման մասին

Հասանելի է
русский



























