Մայիսի 29-31-ը հանրապետության շրջանների զգալի մասում կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաեւ կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը 4-5 աստիճանով կնվազի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 29-31-ը կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +14+16, ցերեկը՝ +28+30 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +16+21,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +16+21,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +22+24,

Գեղարքունիքում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +16+21,

Լոռիում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +16+20,

Տավուշում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +17+22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +16+21,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +24+26,

Արարատում՝ գիշերը`+13+16, ցերեկը` +24+26,

Արմավիրում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +24+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +16+21,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +24+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +12+16, ցերեկը` +24+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +17+20,

Արցախում՝ գիշերը` +10+14, ցերեկը՝ +18+22: