Բանակցային գործընթացում Հայաստանի համար առաջնահերթություն են Արցախի կարգավիճակը եւ նրա անվտանգության երաշխիքները: Այս մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով Բաքվի հայտարարություններին՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հակամարտության կարգավորումը շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բացառապես բանակցությունների խաղաղ ճանապարհով: Շեշտելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը՝ Մնացականյանն արձանագրել է, որ Բաքվի հակառակ հռետորաբանությունը բացասաբար է ազդում եւ հետեւաբար՝ պետք է կասեցվի:





























