Իռլանդիայի քաղաքաներից մեկում դերասանը զբոսաշրջիկների համար իսկական շոու է սարքել, հագնելով մշտապես տվյալ բառ այցելողի դիմակ եւ հարբած ձեւանալով:
Արտասովոր եւ շատ բարձրահասակ տղամարդն այդ տեսքով շրջել է իռլանդական Սլիգո քաղաքի փողոցներով, հարբած ձեւացել եւ անգամ վախեցրել երեխաներին:
Նա օրորվելով հասել է փողոցի երթեւեկելի հատված եւ լուրջ խցանումներ առաջացրել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Տեղի բարերից մեկի անկյունում նա իր բնական կարիքները հոգալու իմիտացիա է արել:
Երեք մետրանոց «հարբեցողի» ձեռքին հսկայական չափերի շիշ է եղել: Մնում է միայն կռահել, թե ով է եղել այդ խորհրդավոր հսկան. Ֆլեշմոբի մասնակի՞ց, ով մոլորվել է եւ կորցրել ընկերներին, թե՞ դերասան, ում վարձել է տեղի բազմաթիվ բարերից մեկի ղեկավարությունը:





























