Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարել են Սիրիայում տիրող իրավիճակը՝ հաստատելով այդ երկրում քաղաքական կարգավորման կարեւորությունը, ինչպես նաեւ նրա ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին հետեւելը: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Շարունակվել է Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ խորը երկխոսությունը:  Շեշտվել է այդ երկրում քաղաքական կարգավորման կարեւորությունը, այդ թվում՝ հաշվի առնելով Աստանայի գործընթացի շրջանակներում ձեռք բերված զարգացումները: Երկու կողմերն էլ իրենց հանձնառությունն են հայտնել Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ:

Պուտինը եւ Էրդողանը քննարկել են նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը՝ Անկարայում ապրիլի 3-ի բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հանդիպման ժամանակ ընդունված որոշումների համատեքստում:

.