Հայաստանը մտահոգված է Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարպակ պլանի (
Նա նշել է, որ Երեւանը հատուկ նշանակություն է տալիս Թեհրանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Շեշտելով, որ Հայաստանը մտահոգված է ԳՀՀՊ–ի շուրջ ստեղծված իրավիճակով, Փաշինյանը նաեւ նկատել է, որ «մենք լավ հարաբերություններ ունենք ԱՄՆ–ի հետ եւ հույս ունենք, որ այս ճգնաժամը կկարգավորվի բանակցությունների միջոցով»։
Փաշինյանի խոսքով՝ աշխարհաքաղաքականությունը չպետք է ազդի հայ–իրանական հարաբերությունների վրա։ Նա ընդգծել է, որ կառավարությունը մտադիր է միջոցներ ձեռք առնել Իրանի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար։
«Իմ կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է իմանա, որ մենք հատուկ նշանակություն ենք տալիս Իրանի հետ մեր հարաբերություններին, եւ այդ հարաբերությունները ոչ մի պարագայում ուղղված չեն որեւէ երրորդ երկրի դեմ»,–եզրափակել է նա։




























