ՌԴ-ն նախատեսում է առնվազն 6 մլրդ դոլարի S-400 զենիթահրթիռային համակարգերի մի քանի հավաքածու մատակարարել Հնդկաստանին, այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով աղբյուրները ՌԴ պաշտպանության նախարարությունում:

«Խոսքը կարող է լինել 5 գնդի մասին, դա 10 դիվիզիոն է»,- պատմել է առաջին աղբյուրը: Ըստ աղբյուրի՝ կողմերը հուշագիր են ստորագրել մտադրությունների մասին: Ամբողջ պայմանագրի արժեքը 6.2 միլիարդ դոլար կկազմի: