Մանչեսթերի համալսարանի հետազոտողները մշակել են քայլերը ճանաչելու նոր SfootBD համակարգ, որը հիմնված է արհեստական ինտելեկտի աշխատանքի վրա, հաղորդում է Vesti-ն:

Ըստ մասնագետների՝ տեսականորեն այս տեխնոլոգիան կկարողանա անվտանգության կետերում, այդ թվում `օդանավակայաններում փոխարինել աչքի ծիածանաթաղանթի եւ մատնահետքի սկանավորման սարքերին:

Նեյրոնային ցանցերը քայլվածքի ժամանակ մարդկային շարժումների մեջ կարողանում են հատուկ օրինաչափություններ գտնել, որոնք թույլ են տալիս անհավատալի ճշգրտությամբ ճանաչել անձին: Իսկ SfootBD տեխնոլոգիան 380 անգամ ավելի ճշգրիտ է նախորդ մեթոդների համեմատ: