Fox հեռուստաընկերությունը հրաժարվել է  Super Bowl-ի (ԱՄն Ֆուտբոլային ազգային լիգայի եզրափակչի) հեռարձակման ժամանակ ցուցադրել JesusHatesObama.com («Հիսուսն ատում է Օբամային») երգիծական կայքի գովազդը: Այդ մասին գրում է The Huffington Post-ը:

Կայքի գովազդում երկու փոքրիկ տիկնիկներ են՝ տմբտմբացնող գլուխներով Բարաք Օբաման եւ Հիսուս Քրիստոսը: Ըստ հոլովակի սյուժեի ամերիկյան նախագահի ֆիգուրն ընկնում է ակվարիումը, ինչից հետո Հիսուսի տիկնիկի դեմքին ժպիտ է ծագում: