Իրանի արտգործնախարարությունն արգելել է Թեհրանի քաղաքապետ Մոհամեդբաղիր Գալիբաֆին եւ նրա գլխավորած պատվիրակությանը մեկնել Վաշինգթոն:

Գալիբաֆը պետք է մեկներ ԱՄՆ՝ «Հանրային տրանսպորտ» միջազգային պարգեւը ստանալու համար, հաղորդում է FARS գործակալությունը:

Պարգեւը հանձնում է տրանսպորտի զարգացման միջազգային կազմակերպությունը: