Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Նիկոլ Փաշինյանին գլխավորությամբ ժամանել է Թբիլիսի: Օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին եւ իր տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտգործնախարար Միխաիլ Ժանելիձեն:
ՀՀ Վարչապետին ուղեկցում են կառավարության մի շարէ անդամներ, այդ թվում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Հերոսների հրապարակում անմար կրակի մոտ:
Այժմ ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը իր վրացի գործընկեր Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի եւ Պատրիարք Իլյա II-ի հետ:
Այցի ընթացքում վարչապետը կհանդիպի Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ կայցելի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոն: Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին՝ հոբելյանական հուշարձանի բացման արարողությանը եւ ընդունելությանը:
Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Ջավախք, Նինոծմինդա եւ Ախալքալաք, ինչպես նաեւ՝ հանդիպումներ հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի Բասարգեչար. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ամբողջ ընդդիմությանը. Զուրաբյան

Մենք Ալիեւին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ Կարապետյան

ՈՒՂԻՂ. «Ուժեղ Հայաստանի» համախմբման կոչին արձագանքած ուժերի ճեպազրույցները

Ադրբեջանին հաջողվեց սողոսկել TRIPP նախագիծ | ԼՈՒՐԵՐ |

Հայաստանից գողшկանները գնում են Եվրոպա, գրում են, որ համասեռшմոլ են, որ ապաստան ստանան. Փաշինյան

Կարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին

Հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. Փաշինյան

Ցեմենտը դեֆիցիտ է դարձել, եղածն էլ 20 տոկոսով թանկացել է. հարցում Երեւանում

Փաշինյանը վա-բանկ է գնում. մամուլի տեսություն

Սփյուռքի կողմից ՀՀ–ում բիզնես անելու մտածողությունը նոր է, մտածել են՝ մի 50 դոլար ուղարկեն, մատուռ սարքեն. Արշակյան

Չեք կարող նշել մի երկիր, որը նեգատիվ վերաբերմունք ունի TRIPP–ի նկատմամբ. ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղար