Հունվարի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգի գլխավորած պատվիրակությանը եւ ներկայացրել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը կարեւորել են ՀՀ-ԵԽ ընդլայնվող համագործակցությունը եւ դրա շրջանակներում իրականացվող բարեփոխումները:

Նրանք անդրադարձ են կատարել տարածաշրջանային մի շարք խնդիրների: