Վրաստանի նախկին արտգործնախարար եւ ընդդիմադիր «Վրաստանի ճանապարհ» կուսակցության նախկին ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարին  Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում  է «Ինտերպրեսնյուսը»՝ վկայակոչելով «Վրաստանի ճանապարհ» կուսակցությանը:

Նշենք, որ լինելով Ֆրանսիայի քաղաքացի՝ Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից հրավիրվել էր զբաղեցնելու երկրի ԱԳ ղեկավարի պաշտոնը։ Ավելի ուշ Սահակաշվիլին որոշել էր նրան պահել իր կառավարական թիմում, եւ նա միանգամից գնացել էր ընդդիմություն՝ ստեղծելով «Վրաստանի ճանապարհ» կուսակցությունը։

Այժմ Զուրաբիշվիլին աշխատում է ՄԱԿ-ում։