Իրանի ռազմաօդային ուժերի ուսումնական թեթեւաշարժ ինքնաթիռը երեքշաբթի երեկոյան կործանվել է Իրանի մայրաքաղաքի մերձակայքում։ Այս մասին հաղորդել է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։
Սպահանից Թեհրան մեկնող ինքնաթիռը կործանվել է Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից ոչ հեռու, որի հետեւանքով երկու մարդ է զոհվել՝ ինքնաթիռի անձնակազմի անդամները։ Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է ոչ բնակելի վայրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ինքնաթիռը կործանվել է տեխնիկական խափանման պատճառով։




























