News Media մեդիախմբի հիմնադիր Արամ Գաբրելյանովն իր ստեղծած «Իզյում» գովազդային գործակալությունը վաճառել է Mash Telegram-ալիքին: Այս մասին «ՌԲԿ»-ին հայտնել է ինքը՝ Գաբրելյանովը, տեղեկությունը հաստատել է Mash-ի գլխավոր տնօրեն Նիկիտա Մոգուտինը:
«Իզյում» գործակալությունը վիդեո ստուդիա է, որի ամենահայտնի նախագիծը YouTube-ում «Դրուժկո շոու» ալիքն է՝ 2.6 միլիոն բաժանորդով: Շոուն վարում է դերասան եւ երաժիշտ Սերգեյ Դրուժկոն, ով հայտնի էր դարձել որպես TNT ալիքով հեռարձակվող «Անբացատրելի է, սակայն՝ փաստ» հաղորդման վարող:
«Իզյում» ՍՊԸ-ի 100 տոկոսի դիմաց Գաբրելյանովը, իր իսկ խոսքով, 30 միլիոն ռուբլի կստանա: Դա հաստատել է նա Մոգուտինը: Գումարը կվճարվի մաս-մաս՝ մինչեւ 2019 թվականի հունիսի 1-ը, առաջին տրանշը 6 մլն ռուբլի կկազմի:




























