Երեւանի եւ Չինաստանի քաղաքների միջեւ համագործակցության ընդլայնման եւ փոխշահավետ ծրագրերի իրականացման խնդիրներ են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Չանչունի միջեւ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ քննարկմանն անցնելը` դեսպանը նախ շնորհավորել է Կարեն Կարապետյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Երեւանը կունենա բուռն զարգացում եւ էլ ավելի կգեղեցկանա»,- ընդգծել է Չինաստանի դեսպանը:

Կողմերը հստակեցել են բոլոր այն ուղղությունները, որոնց շրջանակում քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել ՉԺՀ քաղաքների հետ: