Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը հունվարի 23-ին կցուցադրվի ռուսական «Մշակույթ» ալիքով:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ֆլմը կցուցադրվի «Կուլտ կինո» ծրագրի շրջանակում հունվարի 23-ին, Երեւանի ժամանակով 23:40-ին: 

Դրամայի գլխավոր հերոսը գոմեշն է, որը երազում է հատել հայ-ադրբեջանական սահմանը: Հատկանշական է, որ գոմեշի մասին պատմությունն իրական է եւ դրա ականատեսն է եղել Հարություն Խաչատրյանը:

2010 թվականին Ֆրիբուրգի (Շվեյցարիա) միջազգային կինոփառատոնում Խաչատրյանի «Սահման» ֆիլմն արժանացել է կինոքննադատների FIPRESCI միջազգային ասոցիացիայի մրցանակին: