Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը եւ շնորհավորեց 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտներին:
Շնորհավորական խոսքում ընկերության ղեկավարն անդրադարձավ կարիերայի եւ անձնական զարգացման թեմաներին, եւ որպես օրինակ ներկայացրեց «Տրանսֆորմացիա ԱրմենՏելից մինչեւ VEON» պրեզենտացիան:
«Զարգացումն այսօր նշանակում է ամեն օր եւ ամեն ժամ սահմանել նոր նշաձող, որը «գրավելն» առաջին հայացքից անհնար է թվում։ Եթե դա այդպես է, ապա ձեր նպատակներն իսկապես հավակնոտ են, եւ նույնիսկ ամեն ձախողումը ձեզ ավելի է մոտեցնելու հաջողությանը: Իսկ ես ձեզ համար ունեմ զարգացման, ինչպես նաեւ հաջողությունների եւ բացթողումների հիանալի պատմություն՝ ձեզ բոլորիդ լավ ծանոթ ընկերության օրինակով», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Առաջնորդության Դպրոցը կարեւորում է հնարավորությունների ստեղծումը
երիտասարդների համար՝ հաղորդակցվելու տարբեր տեսանկյուններ ունեցող
տեսաբանների եւ կայացած գործիչների հետ։ Վստահ ենք, որ Հայաստանի
կարեւորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն
Պյատախինի մտքերն ու խորհուրդները կարեւոր ներդրում կհանդիսանան
երիտասարդների աշխարհայացքների եւ ապագա նախաձեռնությունների զարգացման
գործում», – նշեց Առաջնորդության Դպրոց հիմնադրամի խորհրդի նախագահ
Սամվել Մովսիսյանը:
Նշենք, որ Անդրեյ Պյատախինի ելույթը տեղի ունեցավ Beeline եւ «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակներում: Միջոցառումը տեղի ունեցավ Երեւանի DoubleTree by Hilton հյուրանոցում:




























