Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ, գրառումն այս մասին արվել է ՌԴ ԱԳՆ-ի թվիթերյան էջում:

Հինգշաբթի օրը՝ մայիսի 31-ին, ՌԴ արտգործնախարարը դիվանագիտական այցով ժամանել է Փհենյան: «Փհենյանում Սերգեյ Լավրովին ընդունել է ԿԺԴՀ-ի Պետական խորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը»,- նշվում է հաղորդագրության մեջ: