Ֆուտբոլի ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների Համագործակցության գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Ադրբեջանի Ինտերը 5:0 հաշվով պարտության մատնեց Ռուսաստանի չեմպիոն Զենիթին, որը ներկայացված էր ոչ հիմնական կազմով:
Ադրբեջանի չեմպիոն Ինտերը մրցաշարի մասնակից միակ թիմն է, որի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են Համագործակցության գավաթի խաղարկության հաղթողի կոչումը նվաճելու կարեւորության մասին: Ինտերը Սանկտ Պետերբուրգում հանդես է գալիս ուժեղագույն կազմով:
Ինտեր - Զենիթ` 5:0 (3:0)
Կարլսոնս, 3, 15, 54, Զլատինով, 7, Ամիրասլանով, 70




























