Steam համակարգչային խաղերի տարածմա նառցանց ծառայությունը օգտագործողների բողոքներից հետո ստիպված էր հեռացնել դպրոցում կրակոցների Active Shooter խաղ-սիմուլյատորը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով USA Today-ը:

Խաղում, որը նկարագրվում է որպես «SWAT դինամիկ սիմուլատոր», կարելի է խաղալ որպես ԱՄՆ հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչ, ինչպես նաեւ՝ որպես հրաձիգ, որին ուժայինները պետք է չեզոքացնեն: Երկրորդ դեպքում էկրանին երեւացող հաշվիչը թույլ է տալիս հաշվել՝ քանի ոստիկան կամ խաղաղ բնակիչ է սպանվել: Խաղին դեմ են հանդես եկել այդ թվում նաեւ ԱՄՆ օրենսդիրներն ու դպրոցներում հրաձգության զոհ դարձած երեխաների ծնողները:

Steam-ի սեփականատեր Valve ընկերությունը իր սեփական հետաքննությունն էր անցկացրել Active Shooter-ի հետ կապված բողոքներից հետո, եւ պարզել էր, որ դրա ստեղծողը ոմն Ազա  Բերդիեւն է՝ «տրոլ», ով ավելի վաղ պատասխանատվության էր ենթարկվել խաղերի հետ կապված խարդախությունների համար:

Խաղն արգելելու մասին Valve-ին ուղղված կոչ պարունակող հանրագիրն օրեր առաջ է հայտնվել Change.orh կայքում: Այն արդեն 200 հազար մարդ է ստորագրել: