Ամերիկյան NASA գործակալությունը՝ The Exoplanet Travel Bureau նախագծի շրջանակում գործարկել է սիմուլյատոր, որի օգնությամբ վիրտուալ իրականության ռեժիմում կարելի է այցելել էկզոմոլորակներ։ Այս մասին հայտնում է գերատեսչության կայքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այցելուների համար առայժմ հասանելի են այնպիսի էկզոմոլորակների ինտերակտիվ պատկերներ, ինչպիսիք են TRAPPIST-1d-ն՝ Ջրհոսի համաստեղությունում, Kepler-186f-ն ու Kepler-16b-ը Կարապի համաստեղությունում։
Kepler-186f –ը գտնվում է Երկրից մոտ 492 լուսային տարի հեռավորության վրա ու դրա շառավիղը շատ մոտ է երկրայինին։ Kepler-16b-ը երկու հարյուր լուսային տարվա հեռավորության վրա է գտնվում ու պտտվում է կրկնակի աստղային համակարգի շուրջ, իսկ TRAPPIST-1d-ն, որը 40 լուսային տարվա հեռավորության վրա է գտնվում, բնակեցման ներուժ ունեցող էկզոմոլորակների շարքին է պատկանում։
Տարբեր օբյեկտների վրա սեղմելով՝ օգտատերերը կարող են ուսումնասիրել տեղեկություններ այդ տիեզերական մարմինների մասին։
Տիեզերական համայնապատկերների հիմքում գիտական հետազոտությունների իրական արդյունքներն են, սակայն հեռադիտակները դեռ ունակ չեն ապահովել էկզոմոլորակների մանրակրկիտ լուսանկարները, դրա համար էլ շատ պատկերներ գեղարվեստական բնույթի են։

Հասանելի է
русский


























