Ստավրոպոլում սպանվել են «Խան» մականունով «օրենքով գողը» եւ նրա ընտանիքը:

8 մարդու դիակները գտել են տեղի տներից մեկի ավտոտնակում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով իրավապահ մարմիններին:

Սպանվածը ռուս,  «Խան» մականունով 61-ամյա «օրենքով գող» է, ով Ստավրոպոլ քաղաքի «նայողն էր»::

Ավելի վաղ նրա դեմ մահափորձ էր իրականացվել, որի հետեւանքով սպանվել էր «Խանի» կինը: «Նրան սպանելու երկրորդ փորձը «արդյունավետ» էր եւ նա սպանվեց: «Խանի» հետ միասին սպանվել են նաեւ նրա սիրուհին, երեխաները եւ նրա մի քանի մտերիմներ»,- ասել է իրավապահ մարմինների աղբյուրը: