Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, որոնք կուղեկցվեն հարավ-արեւմտյան քամու՝ մինչև 15-20 մ/վրկ ուժգնացմամբ: Որոշ վայրերում սպասվում է կարկուտ: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ում, Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւ եւ ամպրոպ՝ մինչև 15-20 մ/վրկ քամու ուժգնությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +15, վաղը կեսօրին՝ +23 +25:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +15+20,

Կոտայքի լեռներում գիշերը` +4+8, ցերեկը՝ +15+20,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +11+13, ցերեկը՝ +23+25,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +4+8, ցերեկը՝ +15+20,

Լոռիում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+22,

Տավուշում գիշերը՝ +6 +10, ցերեկը` +19 +24,

Արագածոտնի լեռներում գիշերը` +4+8, ցերեկը՝ +15+20, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +12+14, ցերեկը՝ +23+25,

Արարատում գիշերը` +12+15, ցերեկը՝ +24+26,

Արմավիրում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +24+26,

Վայոց Ձորի լեռներում գիշերը` +4+8, ցերեկը՝ +15+20,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը՝ +24+26,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +10+13, ցերեկը՝ +23+27,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+20,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +9+12, ցերեկը՝ +20+25: