Apple-ը Telegram-ին թույլ չի տալիս իր հավելվածը թարմացնել ամբողջ աշխարհում, այլ ոչ թե միայն Ռուսաստանում, որտեղ մեսենջերի հասանելիությունը «Ռոսկոմնադզորն» արգելափակել է: Այս մասին Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտնել է իր ալիքում:
«Ցավոք, Apple-ը հանդես չեկավ մեր կողմում: Չնայած Ռուսաստանը կազմում է Telegram-ի լսարանի միայն 7 տոկոսը, Apple-ն ապրիլի կեսից Telegram-ի օգտատերերին արգելում է թարմացվել ամբողջ աշխարհում»,- ասել է Դուրովը:
Ամերիկյան ընկերության գործողությունների հետ կապված Telegram-ին չի հաջողվել սահմանված ժամկետում (մինչեւ մայիսի 25-ը) ամբողջությամբ կատարել տվյալների պաշտպանության ոլորտում եվրոպական օրենսդրության պահանջները: Խոսքը Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) մասին է, որի խախտումը կարող է բերել տուգանքի սահմանման՝ ընդհուպ ընկերության շրջանառության մինչեւ 4 տոկոսի չափով, հայտնում է ՌԲԿ-ն:





























