Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հունվարի 23-24-ին կայցելի Բաքու, նշված է հատուկ ներկայացուցչի մամուլի ծառայության հաղորդավրության մեջ:

Այցելության հիմնական նպատակը Ադրբեջանում եւ ողջ Հարավային Կովկասում ընթացիկ գործընթացների քննարկումն է: Այցի ընթացքում Սեմնեբին խորհրդակցություններ կանցկացնի Ադրբեջանի իշխանությունների, ինչպես նաեւ կհանդիպի այդ երկրի օմբուդսմենի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: