Հունվարի 21-ին Մոսկվայում ռուս-աֆղանական բարձր մակարդակի բանակցություններ են կայացել:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Աֆղանստանի առաջնորդ Համիդ Քարզայի միջեւ հանդիպման արդյունքում համաձայնագիր է ստորագրվել առեւտրա-տնտեսական համագործակցության մասին:

Մեդվեդեւը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունն Աֆղանստանի հետ տաբրե ոլորտներում, մասնավորապես էներգետիկայի ոլորտում:

ՌԴ նախագահի խոսքով, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը վերջին ժամանակներս զգալիորեն աճել է եւ 2010 թվականի տվյալներով հասել 500 մլն դոլարի: