Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Նաիրիի բաժնի աշխատակիցները հունվարի 21-ի առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում, կամուրջի տակ կնոջ դիակ են հայտնաբերել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Ականատեսները նրան հայտնել են, որ դիակը ջնջխված է եղել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության աշխատակիցները եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի ու Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչները, փորձագետն ու դատաբժիշկը: Աշխատանքները ղեկավարել է Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանը:
Դիակի զննման եւ դեպքի վայրի նկարահանման աշխատանքներ կատարելուց հետո դիակը տեղափոխվել է դիահերձարան:
Քննչական մարմնի ձեռնարկած քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դիակի ինքությունը: Դա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի 2-րդ շենքի 27 բնակարանի բնակչուհի 46-ամյա Աննա Չառլիկի Հովհաննիսյանն է, ով վարձակալական հիմունքներով բնակվում էր Երեւանի Զեյթուն թաղամասում:
Թե որն է եղել կնոջ մահվան պատճառը, քննչական մարմինը կպարզի դիահերձումից հետո:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























