Կառավարության այսօրվա՝ հունիսի 1-ի նիստում նշանակվեցին 8 մարզպետները:
Մասնավորապես, Արագածոտնի մարզպետ նշանակվեց Աշոտ Սիմոնյանը, Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանը,
Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյանը, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյանը, Վայոց Ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյանը:
Փաշինյանը հայտարարեց, որ այստեղ «գործ ունենք քաղաքական պայմանավորվածությունների հետ»:
Սյունիքի եւ Արմավիրի մարզպետների նշանակումը կլինի ավելի ուշ:
Նշենք, որ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը ԲՀԿ անդամ է, իսկ Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը ՀՀԿ-ական է, եղել է Վայքի նախկին քաղաքապետ:

Վայոց Ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյան

Արարատի մարզպետ՝ Գարիկ Սարգսյան

Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյան

Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյան

Արագածոտնի մարզպետ նշանակվեց Աշոտ Սիմոնյան

Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյան

Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյան

Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյան





























