2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության հետաքննության համար բյուջեից 17 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսվել: Այս մասին իր թվիթերյան էջին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Նա հղում է կատարել Associated Press լրատվական գործակալության հաշվարկներին, որոնք հիմնված են ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալների վրա: Այն հաշվարկել է, որ հետաքննությունը հարկատուներին արդեն իսկ 17 մլն ԱՄՆ դոլար է արժեցել: Թրամփը նշել է, որ «այդ գումարը արագ աճում է»: «Սակայն ԱՄՆ-ում ընտրություններին ռուսական միջամտությունը չի եղել, բացառությամբ՝ Դեմոկրատական կուսակցության միջամտության», - գրել է Թրամփը:
A.P. has just reported that the Russian Hoax Investigation has now cost our government over $17 million, and going up fast. No Collusion, except by the Democrats!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 1 июня 2018 г.





























