Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն Իրկուտսկի «Կոմսոմոլ» առեւտրի կենտրոնում հրդեհից հետո քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու վերաբերյալ, որտեղ քիմիական փորձարկումների ընթացքում այրվածքներ էր ստացել 8 երեխա, փոխանցում է «Մեդուզա»-ն:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է «Կոմսոմոլ»-ում փորձարկումների համար տարածք վարձակալած կազմակերպության տեխնիկական տնօրենը, ինչպես նաեւ՝ փորձարկումներն անցկացրած էքսկուրսավարները: ՔԿ-ի հաղորդագրության մեջ կազմակերպության անունը, որի աշխատակիցները ձերբակալվել են, չի նշվում:
Հունիսի 1-ին Իրկուտսկի «Կոմսոմոլ» առեւտրի կենտրոնում գազի արտանետում է տեղի ունեցել, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Արդյունքում, առաջին շարքում նստած երեխաները այրվածքներ են ստացել: Հիվանդանոց է տեղափոխվել 5-ից 13 տարեկան 8 երեխա: Ավելի ուշ նրանցից 3-ը դուրս է գրվել: Իրկուտսկի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոսպիտալացված երեխաներից մեկի այրվածքը տարածվել է մարմինի մակերեսի 25 տոկոսի, երկու երեխայի դեպքում՝ մինչեւ 15 տոկոսի վրա, մնացածի դեպքում՝ 10 տոկոսի վրա:
. Позднее троих из них отпустили домой. Минздрав Иркутской области сообщает, что у одного из











