Ադրբեջանցի լրագրողները փորձել են սադրել ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին։ Ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն  Արտյոմ Կոժինին ադրբեջանական լրատվամիջոցի ներկայացուցիչը սադրիչ հարց է տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանակցային գործընթացին ԼեռնայիՆ Ղարաբաղի մասնակցության մասին հայտարարության վերաբերյալ։

«Ձեր բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում, այսպես ասած, ԵԱՀԿ սահմանված ռելսերի մեջ, թերեւս, թվում են ապակառուցողական»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։