Beeline-ում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որի շրջանակում ընկերության աշխատակիցները պատմել են իրենց աշխատանքի եւ նոր թվային աշխարհում բիզնես վարելու նոր պայմանների մասին։  «Beeline Հայաստանում այսօր տեղի է ունենում լուրջ մշակութային տրանսֆորմացիա, ընկերության աշխատանքը դառնում է ավելի բաց եւ թափանցիկ open space (բաց տարածություն) գրասենյակի շնորհիվ։ Մենք նաեւ հետեւողականորեն աշխատում ենք Հայաստանում նորարար բիզնես միջավայր ստեղծելու ուղղությամբ։ Այդ առումով առանձնահատուկ դեր ունի Beeline Ստարտափ Ինկուբատոր նախագիծը, որտեղ հայկական ստարտափները ստանում են ոչ միայն գրասենյակային տարածք, այլեւ գործող խոշոր ընկերության անհրաժեշտ փորձ, որն իրենց կօգնի սեփական բիզնեսի զարգացման հարցում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղություններից է փորձի փոխանակումն ու մասնագիտական գիտելիքների հարստացումը։ Որքան շատ մենք շփվենք մեր համայնքի ներսում եւ որքան շատ  HR տեխնոլոգիաներ յուրացնենք, այնքան շատ ոչ ստանդարտ լուծումներ կգտնենք մեր բիզնեսների համար։ Այդ տեսակետից Beeline-ի փորձը շատ հետաքրքիր եւ օգտակար է։ Շնորհակալություն կազմակերպիչներին ընձեռած հնարավորության համար։ Մենք նախատեսում ենք ակտիվ շարունակել նման ձեւաչափի հանդիպումներ անցկացնել այլ ընկերությունների հետ եւս», – նշեց ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը:

Այցի շրջանակում Beeline-ի ղեկավարությունն ու աշխատակիցները ՄՌ Ասոցիացիայի անդամներին ներկայացրել են ընկերության զարգացման նոր ուղղությունները, ընթացիկ նորարական ծրագրերը, որոնց թվում է Beeline Ստարտափ Ինկուբատորը, ինչպես նաեւ կիսվել են նոր ձեւաչափով աշխատանքի փորձով open space-ում։