Հունիսի 3-ին Բելգորոդ-Դնեստրովսկում (քաղաք Օդեսայի մարզում) տեղի կունենա հայկական Սուրբ Աստվածածին միջնադարյան եկեղեցու զանգերի օծման արարողությունը, հայտնում է Analitikaua.net պորտալը: 

Ինչպես հայտնել են Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության կոմիտեից, միջոցառմանը սպասվում է քաղաքապետ Ալլա Գինակի, Օդեսայում Հայաստանի գլկխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանի, հեգեւորականության ներկայացուցիչների եւ քաղաքի այլ հյուրերի մասնակցությունը: Օծման արարողությունը կանցկացնի Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Կոմիտեի պատմանբանները հիշեցրել են, որ XV դարի Սուրբ Աստվածածնի եկեղեցին Արեւելյան Եվրոպայի հայկական հնագույն եկեղեցիներից մեկն է: Այն հայ համայնքին է վերադարձվել հոգեւորական Լեւոն Ղուլյանի ջանքերով՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի աջակցությամբ: