Շաբաթ երեկոյան Գազայի հատվածի մոտ գտնվող Էշկոլ շրջանային խորհրդում օդային տագնապի ազդանշաններն ակտիվացվել են: Այս մասին տարածված հայտարարության մեջ հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Էշկոլի շրջանային խորհրդում (Գազայի հատվածին հարակից տարածքում) օդային տագնապի ազդանշաններն ակտիվացվել են», - նշվում է փաստաթղթում:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նշել էր, որ ՀԱՄԱՍ-ը կրկին ու կրկին փորձում է անվտանգության պարսպի հարակից տարածքը բռնության եւ բաց առճակատման տարածքի վերածել:

Շաբաթ՝ հունիսի 2-ին, բանակի ուժերը կանխել են մի խումբ պաղեստինցի ցուցարարների ներթափանցման մուտքը Իսրայեի տարածք: