Մենք աջակցում ենք Զազա Սարալիձեին, բայց սահմանազատվում ենք քաղաքական առնետներից: Այս մասին 51-րդ դպրոցի մոտ ասել է Զազա Սարալիձեի աջակցության ակցիայի մասնակիցներից մեկը, հաղորդում է Հանրային առաջին ալիքը:
«Մենք այն մարդիկ ենք, ովքեր տեսել են այն ահռելի բացասական կողմերը, որոնք հայտնվեցին ակցիաներում եւ տեսանք այն մարդկանց, որոնք ակցիաները իրենց շահերի համար օգտագործեցին այն հոյսով, որ կվերդառնա իրենց կերակրող-հայր Միխայիլ Սաակաշվիլին: Մենք ուզում ենք Վրաստանի ամեն մի քաղաքացուն ասել, որ մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք իրական նպատակներին, աջակցենք Զազա Սարալիձեին, բայց սահմանազատվում ենք քաղաքական առնետներից», — ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Տարբեր համալսարանների ուսանողները Զազա Սարալիձեի աջակցության ակցիա են իրականացնում 51-րդ դպրոցի մոտ:
Ինչպես հաղորդում է«Նովոստի Գրուզիան» ավելի վաղ Ռուսթավելի պողոտայում «Մի սպանեք ինձ» ակցիայի կազմակերպիչ Զազա Սարալիձեն հայտարարել էր, որ նրան ցանկացել են առեւանգել եւ սպանել:
Սարալիձեի մտերիմը, «Իրավապահների բարեփոխման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Զվիադ Կուպրավան բացատրել է, թե ինչպես է հայտնի դարձել հատուկ ծառայությունների կողմից հարձակման փորձի մասին:
«Մեր ընկերոջը մոտեցել է ԱԱԾ-ի նախկին աշխատակիցը, որը վերջերս է հեռացել գերատեսչությունից, բայց դեռ լուրջ կապեր ունի: Նա իբրեւ թե ընկերաբար ասել է, որ ակցիայի ժամանակ սադրանքներ են նախատեսվում եւ պատմել է, թե ինչպիսի: Մեր ընկերն իհարկե ձայնագրել է նրան», — ասել է Կուպրավան:
Նա նշել է, որ այդ մարդը Միխայիլ Խիդաշելին է, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելիի եղբայրը: Կուպրավան ՆԳՆ-ին կոչ է արել հարցաքննել նրան:
Նրա խոսքով նրանց նաեւ հայտնի է դարձել, որ դատախազության նախկին աշխատակից Միրզա Սուբելիանին, որին նրանք մեղադրում են հանցագործներին թաքցնելու մեջ, քննությանը տեսագրությամբ է սպառնում: Խոսքը այն կադրերի մասին է, որտեղ երեւում է ինչպես են ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին գաղտնի տանում բանտից գլխավոր դատախազի հետ հանդիպման եւ ճնշման համար:.
«Ես պատրաստ եմ համագործակցությանը... Այդ մարդը, Խիդաշելիի եղբայրը, ասել է, որ այդ կադրերը, որոնցով սպառնում է Միրզա Սուբելիանին, Սվանետիում մի ընատնիքի մոտ են պահվում» — ասել է Կուպրավան:











