Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը չի անդրադառնա Կատարին C-400 ռուսական զենիթային համակարգեր  մատակարարելու Ռուսաստանի ծրագրերի վրա: Այդ մասին հայտարարել է Դաշնության պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի  նախագահի տեղակալ Ալեքսեյ Կոնդրատեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված նամակում ասել է, որ Ռիադը պատրաստ կլինի ռազմական գործողություն իրականացնելել Կատարի դեմ, եթե այդ երկրի իշխանությունները ձեռք բերեն ռուսական C-400 զենիթային համակարգեր:

«Ռուսաստանն իր շահն ունի Կատարին C-400 մատակարարելով եւ պետական բյուջեի համար գումար վաստակելով: Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը ոչ մի կապ չունի դրա հետ, Ռուսաստանի ծրագրերը չեն փոխվի », - ասել է Կանդրատեւը:

Սենատորը Սաուդյան Արաբիայի թագավորի հայտարարությունը որպես «շանտաժի տարր» է գնահատել: «Հասկանալի է, որ Ռիադը տարածաշրջանում գերիշխող դեր է խաղում եւ ռուսական C-400 համակարգերի հաշվին Կատարի զինված ուժերի ամրապնդումը հստակ առավելություններ է տալիս նրան: Հետեւաբար Սաուդյան Արաբիայի լարվածությունը հասկանալի է », - ասել է նա: