Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջադեպից վրդովված մի խումբ քաղաքացիներ այսօր` հունիսի 3-ին, շարունակում են նախօրեին սկսած բողոքի ակցիաները:
Նրանք պահանջում են, որ միջադեպի մեղավորները պատժվեն։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը իրենց խոստացել է պարզել միջադեպի հանգամանքները եւ պատժել մեղավորներին. «Եթե մեր պահանջը չկատարվի` հավաքվելու ենք նախագահականի մոտ: Բայց մենք էստեղից չենք հեռանա, կկանգնենք, քանի որ ինչքան ճնշում լինի, այնքան առաջ կգնա գործընթացը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել. բերման է ենթարկվել 15 քաղաքացի:
Արցախում քաղաքացիների ու ԱԱԾ աշխատակիցների միջեւ ծեծկռտուք է եղել. բերման է ենթարկվել 15 մարդ (Ֆոտո)




























