ԱՄՆ-ում սկսնակ օդաչուն մեկ շարժիչով աշխատող ինքնաթիռով վայրէջք է կատարել փողոցի մեջտեղում։ Այս մասին է վկայում ականատեսներից մեկի նկարահանած տեսանյութը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տեսանյութի հեղինակը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 1-ին Քալիֆորնիայի Հանթինգթոն Բիչ քաղաքում։ Հաղորդվում է, որ երթեւեկելի մասում վայրէջքը վթարների կամ զոհերի պատճառ չի դարձել։ Բացի այդ, օդաչուն չի վնասել էլեկտրական գծերը:
Իրավապահները պարզել են, որ օդաչուն չի կարողացել հասնել օդակայան շարժիչի հետ կապված խնդրի պատճառով։











