Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունն ընդլայնում է ՌԴ ղեկավարության հետ կապված ռուսների նկատմամբ հետաքննության մասշտաբները, եւ կարող է սառեցնել նրանց ակտիվները Միացյալ Թագավորության տարածքում, հայտնում է The Sunday Times թերթը։
Պարբերականը վկայակոչում է Հանցավորության դեմ պայքարի գործակալության տնտեսական իրավախախտումների եւ կիբերտիրույթում հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավար Դանալդ Տունին, որը հայտարարել է, որ իր եւ իր գործընկերների ջանքերը կենտրոնացած են կոռումպացված վերնախավի ու նրանց անօրինական ձեռք բերած հարստության դեմ պայքարի ուղղությամբ, ապա հավաստիացրել է, որ գործակալության գործակալները չեն որոշում իրենց թիրախները քաղաքացիության հատկանիշներով։
Ընդ որում, պարբերականը մատնանշում է, որ խոսքը «ռուս օլիգարխների ու մուլտիմիլիոնատերերի» մասին է։





























