Facebook-ը կիսվում է օգտատերերի անձնական տվյալներով  սմարթֆոնների եւ այլ էլեկտրոնային սարքերի խոշորագույն արտադրողների հետ, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The New York Times-ը: Պարբերականի տվյալներով՝ սոցիալական ցանցը վերջին տասնամյակի ընթացքում մի շարք պայմանագրեր է կնքել էլեկտրոնային սարքերի խոշոր արտադրողների հետ, որոնք թույլ են տալիս ընկերություններին օգտվել Facebook-ի օգտատերերի տվյալներից:

Ինչպես նշվում է, այդ պայմանագրերը կասկածի տակ են դնում Մարկ Ցուկերբերգի ընկերության կողմից օգտագործողների տվյալների պաշտպանության կանոններին հետեւելու դրույթը:

Ընդ որում, ըստ փորձագետների, սմարթֆոնների արտադրողների համար հասանելի են ոչ միայն Facebook-ի օգտատերերի, այլ նաեւ նրանց ընկերների տվյալները: