ԱԻՆ-ը երկու դեպքի վերաբերյալ արձանագրություն է ուղարկել ԱԱԾ: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ չցանկանալով մանրամասնել, թե որ ոլորտների են առնչվում չարաշահումները և որ ժամանակահատվածում են դրանք կատարվել։

Հարցին, թե կոռուպցիոն բացահայտումները կապված են Դավիթ Տոնոյանի ղեկավարման շրջանի հե՞տ, Ռոստոմյանը պատասխանեց. «Կրկնում եմ, գործը ԱԱԾ-ում է գտնվում, երբ վերջացնեն հայտարարությամբ հանդես կգանք»:

Նախարարը նշեց, որ ԱԻՆ-ում կադրային փոփոխություններն ինքնանպատակ չեն եղել. «Եթե անձը համապատասխան գիտելիքներով օժտված է, բարի համբավ ու աշխատելու ցանկություն ունի, մենք շարունակելու ենք աշխատանքը։

Խնդիրները բազմազան են, բայց բավական նորմալ ժառանգություն ենք ստացել։  Հիմնական խնդիրնեը հակակարկտային կայաններ են, բոլոր սեյսմիկ կայանները, հիդրոմետի արդիականացումն է, ճգնաժամային կոնտրոնի արդիականացումն է, թվայնացումը, մաքսիմալ արագ»: