Կովկասցիներից դեռ պետք է սովորել բիզնես անել, նրանք ի դեպ, պաթոլոգիական հակվածություն ունեն դեպի բիզնեսը, դեպի փող աշխատելը, հարուստ լինելը, գեղեցիկ հագնվելը, լավ մեքենաներով շրջելը։ Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Հյուսիս-կովկասյան դաշնային օկրուգում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Ալեքսանդր Խլոպոնինը, պատասխանելով հարցին, թե, արդյոք, նշված օկրուգի գործարարներն ունե՞ն իրենց առանձնահատուկ մենթալիտետ։ Խլոպոնինի խոսքով՝ կովկասցիներին պետք է հասկացնել հետեւյալը. «Տղերք, պետք է ապրել ոչ թե նրանով, որ դու գողացել ես, այլ քո ստեղծածով, եւ քո գողացածից 10 անգամ ավելի վաստակածով»։ 

«Պետք է նրանց սովորեցնել մտածել այլ կատեգորիաներով. Որ ոչ թե մենք կգանք ու Ձեր փոխարեն նույն գործը կանենք, որ դուրս կշպրտենք ձեզ տնտեսության այդ ոլորտից: Հակառակը, այնտեղ կզարգանա հսկայական հանգստյան գոտի, քեզ ոչ ոք այնտեից դուրս չի շպրտի, քո համար պայմաններ կստեղծեն, որի դեպքում դու կարող ես զարգացնել քո բիզնեսը: Խնդրեմ քո փոքրիկ ռեստորանը, հյուրանոցը, զբաղվիր դրանով»,- ամփոփել է նա:

Հիշեցնենք, որ 2010 թվականի նոյեմբերի 19-ին, վեց հանրապետություներ եւ ՌԴ  Ստավրոպոլի մարզը առանձնացվել են Հյուսիսային դաշնային օկրուգից եւ միավորվել  նոր՝ Հյուսիս-Կովկասյան դաշնային օկրուգի մեջ։