Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, ով ներկայումս մերձավոր արեւելյան «քառյակի» հատուկ բանագնացն է, հայտարարել է Իրանի դեմ պատերազմի շարունակվող նախապատրաստության մասին, հաղորդում է MIGnews.com-ը՝ հղում անելով բրիտանական The Sun թերթին:

«Մենք պարտավոր ենք վերահսկել ծայրահեղականներին: Պետք է դիմակայել եւ փոխել նրանց»,- ասել է Բլերը: Նրա խոսքով, «Իրանը առաջինն է աշխարհում ահաբեկչությանն աջակցողների թվում»:

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը հավելել է նաեւ, որ Արեւմուտքը «պետք է դուրս հանի գլուխն ավազների միջից»: «Նրանք արմատապես համաձայն չեն մեր ապրելակերպին եւ նրանց հնարավոր չէ կանգնեցնել, բայց դիմակայել, թեկուզեւ ուժով, մենք բոլոր միասին պարտավոր ենք»,- հայտարարել է Բլերը՝ Թուրքիայում Իրանի եւ «վեցնյակի» միջեւ բանակցությունների ֆոնին: